Արևային կայանների տեղադրմամբ զբաղվող Sunhit ընկերությունը շարունակում է զարգացնել միջազգային համագործակցությունը համաշխարհային հեղինակավոր ընկերությունների հետ, որոնք մասնագիտացված են արևային կայանների պահեստամասերի արտադրության մեջ: 

Այդ ընկերություններից է Goodwe փոխակերպիչների արտադրությամբ զբաղվող համաշխարահային առաջատարներից մեկը: Sunhit-ը ստացել է GoodWe ընկերության հավաստագրված ներկայացուցչի վկայական: 

«Sunhit-ը տեսլականի հիմքում ընկած է այլընտրանքային էներգետիկայի զարգացման մեջ առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանում: Այս քայլով մենք մեկնարկում ենք Goodwe ընկերության հետ երակարաժամկետ համագործակցությունը: Կլինեն նոր առաջարկներ, ինչպես անհատներին, այնպես արևային կայանների տեղադրմամբ զբաղվող մեր մյուս գործընկերների համար: Սա երկուստեք շահավետ համագործակցություն է»,-նշել է Sunhit ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը

Goodwe փոխակերպչները տեխնոլոգիապես և գործառնական նշանակությամբ որակապես բարձր մակարդակի վրա են և համապատասխանում են Sunhit ընկերության ինժեներական թիմի առաջադրած տեխնիկական պայմաններին: 

Այս փոխակերպիչները արտադրական որակի հաշվին երկար տարիներ կարող են ծառայել ու ապահովել արևային ֆոտովոլտային կայանի անխափան աշխատանքը: 

Արևային ֆոտովոլտային կայանը բաղկացած է մեկ կամ մի քանի արևային վահանակներից, ինվերտորից, որը փոխակերպում է հաստատուն հոսանքը (DC) փոփոխական հոսանքի (AC), հաճախ նաև օգտագործվում են կարգավորիչներ: Եվ այս շղթայում կարևոր է որակյալ փոխակերպիչի նշանակությունը: Sunhit-ում հնարավոր է ձեռքբերել ոչ միայն բարձր արտադրողականություն ունեցող վահանակներ, այլ նաև ամբողջական համակարգեր՝ անվճար չափագրումով, նախագծումով և առաջարկվող ձեռքբերման պայմաններով: 

***

«Սան-հիթ» ընկերությունը հիմնադրվել է 2024-ին և իր շուրջն է հավաքել ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ  գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ ապահովելով Հայաստանի տնտեսական առաջընթացը:

Ընկերությունը առաջարկում է համաշխարհային տաս լավագույն արևային վահանակներ արտադրող ընկերությունների ցանկում ընդգրկված Longi և Goodwe արևային վահանակներ և փոխակերպիչներ: Մինչ օրս արդեն տեղադրվել ավելի քան 1 ՄՎտ արտադրողականություն ապահովող արևային կայաններ: