ՄԵՐ ՄԱՍԻՆ

Եթե ջերմություն, ապա` արևով

«Սանհիթ» ընկերության արևային կայանի վահանակները արևի ճառագայթների միջոցով ջերմացնելու են ձեր բնակարանն ու բիզնեսը և խնայելու են զգալի գումար, որը հնարավոր է ուղղորդել ներդրումային այլ ծրագրերի:

Ավելի քան 20 տարի օդորակման, ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի տեղադրմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկի՝ «Սան-տեք»-ի փորձառության հիման վրա հիմնադրվել է «Սանհիթ» ընկերությունը:

Առաջ շարժվելով ու տեխնոլոգիական զարգացումների զարկերակը զգալով` 2024-ին հիմնադրվում է «Սանհիթ» ընկերությունը, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ  գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական առաջընթացին:

Վերցնում ենք արևի ճառագայթները, նվազեցնում ձեր ծախսերը

Մենք առաջարկում ենք համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից արտադրված պրեմիում դասի արևային վահանակներ, փոխակերպիչներ և կուտակիչներ։

Արևային ընկերությունը եկել է նոր խոսքով, նոր մոտեցումներով ու այն տեսլականով, որ անհրաժեշտ է Հայաստանում ամրապնդել այլընտրանքային էներգետիկ անվտանգության հնարավորությունները: Մենք առաջարկում ենք այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունքում հասնել բնական գազի նկատմամբ առավելության:

Այս ամենը իրականություն է դառնում, քանի որ մենք առաջարկում ենք նորարական լուծումներով օդորակման, ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի նախագծում և  տեղադրում, որով ամբողջովին կարևայնացնեք ձեր տարածքը:

Իսկ Ձեր էլեկտրական ավտոմեքենան կարող եք լիցքավորել մեր  էլեկտրական լիցքավորիչ կայանների միջոցով:

ԱՐԵՎԱՅՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Մեր տեղադրածը չի սպառվում

ՄԵՐ ԹԻՄԸ

Շուրջ 10 տարվա փորձառությամբ մասնագետներ

Տիգրան Վարդանյան

Հիմնադիր-տնօրեն

Արտակ Աղեկյան

Վաճառքի բաժնի ղեկավար

Նարե Մարտիրոսյան

Ֆինանսական տնօրեն

Վաչե Աբրահամյան

Տեղադրման բաժնի ղեկավար

Սերյոժա Մարտիրոսյան

Օպերացիոն տնօրեն

Լուսինե Անդրեասյան

Մոնիթորինգի բաժնի ղեկավար

Դիանա Բուդումյան

ՄՌԿ ղեկավար

Մերի Շեկոյան

Գլխավոր իրավաբան

Արեգ Ղազարյան

Տեղադրման պատասխանատու

Տիգրան Մարգարյան

Ինժեներական բաժնի ղեկավար

Անի Վելիջանյան

Կորպորատիվ վաճառքի մասնագետ

Շուշան Մհերյան

Վաճառքի մասնագետ

ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆՔ

Մոտ կանգնեք արևին

Որքա՞ն կխնայեք, եթե

ՏԵՂԱԴՐԵՔ