ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հզորացե՛ք կանաչ էներգիայով

Խորհրդատվություն

Մեր հմուտ մասնագետների տրամադրած անվճար խորհրդատվության  արդյունքում այցելուն համապարփակ պատկերացում է կազմում արևային ՖՎ կայանի տեղադրման ամբողջական շղթայի մասին:

 

«Սանհիթ»-ի խորհրդատուները կառաջարկեն ձեռքբերման պայմանները: «Սանհիթ»-ը ունի գործընկերային հարաբերություններ ֆինանսավորող տարբեր կազմակերպությունների հետ, որոնք շահավետ պայմաններ են առաջարկում՝ անցնելու կանաչ էներգիային:

Չափագրում

Մեր ընկերության աշխատակիցները նախապես պայմանավորված ժամին կայցելեն ձեր շինության տարածք, կիրականացնեն դրոնով նկարահանում, որի ընթացքում հավաքագրած տվյալները կփոխանցեն նախագծման բաժին:

Չափագրումն իրականացվում է անվճար:

Նախագծում

Չափագրման արդյունքում ստացված տեղեկությոննները փոխանցվում են նախագծման բաժին, որտեղ համակարգչային հատուկ ծրագրով պատրաստվում է ձեր կայանի ապագա պատկերը։

Նախագծումն իրականացնում ենք անվճար:

Տեղադրում

Ֆոտովոլտային կայանի տեղադրումը կարող է իրականացվել ձեր շինության տանիքին կամ գետնին՝ կախված տարածքի առանձնահատկություններից և տեխնիկական պահանջներից: Տեղադրման գործընթացն սկսվում է տանիքի ամրությունը ստուգելուց հետո։ Ըստ նախագծի՝ կարկասային համակարգի վրա հավաքվում են արևային վահանակները , այնուհետև համապատասխան մալուխներով միացվում փոխակերպիչին։ Աշխատանքների ավարտից հետո «Սանհիթ» ընկերության մասնագետը զբաղվում է ՀԷՑ-ի հետ փաստաթղթային հարցերի կարգավորմամբ՝ համակարգի անխափան և կանոնավոր շահագործումն ապահովելու համար:

Արևային ՖՎ վահանակների վաճառք

«Սանհիթ» ընկերությունը զբաղվում է ոչ միայն ՖՎ կայանների տեղադրմամբ, այլ նաև ներկրում է Longi և Canadian Solar արևային վահանակներ արտադրող ընկերությունների արտադրանքը և կազմակերպում դրանց մանրածախ ու մեծածախ վաճառքը: «Սանհիթ»-ում շահեկան պայմաններով կարելի է ձեռք բերել նաև վահանակներ:

Փոխակերպիչների վաճառք

«Սանհիթ» ընկերությունը զբաղվում է նաև առաջատար արտադրողների փոխակերպիչների վաճառքով:

 

Համաշխարհային հայտնի GOODWEE ընկերության փոխակերպիչները երկար տարիներ կծառայեն ու կապահովեն ֆոտովոլտային կայանի անխափան աշխատանքը:

Արևային ֆոտովոլտային կայանների խնամք

Արևային ֆոտովոլտային կայանների խնամք
Արևային վահանակները նույնպես պահանջում են խնամք։ Խորհուրդ ենք տալիս վահանակների լվացումն իրականացնել տարեկան երկու անգամ, որպեսզի վահանակները կարողանան լավագույնս կլանել արև ճառագայթները: Միջինում վահանակների արտադրողականությունը 7–9%-ով բարձրանում է։

Արևային ֆոտովոլտային կայանի մոնիթորինգ և սպասարկում

Արևային ՖՎ կայանների աշխատանքի մոնիթորինգը կատարվում է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որն ուղիղ կապի մեջ է Ձեր արևային կայանի հետ։ Արևային կայանի աշխատանքի ցանկացած տատանման կամ խափանաման դեպքում ծրագիրն ազդանաշան է տալիս, որի արդյունքում ընկերության աշխատակիցը տեղեկանում է խնդրի մասին և տեխնիկական մասնագետների օգնությամբ, սեղմ ժամկետում, վերացնում թերացումները:

Հաճախորդ

Իրականացված նախագծեր

կՎտ արևային ՖՎ վահանակ

ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆՔ

Մոտ կանգնեք արևին

Որքա՞ն կխնայեք, եթե

ՏԵՂԱԴՐԵՔ