
Արևային համակարգերի տեղադրմամբ զբաղվող Սանհիթ ընկերությունը, առաջնորդվելով Հայաստանի սպառողներին որակյալ պահեստամասերով արևային կայաններ առաջարկելու նպակադրությամբ, գործընկերային պայմանավորվածություն է ձեռքբերել համաշխարհային ճանաչում ունեցող Longi արևային վահանակների արտադրությամբ զբաղվող ընկերության հետ:
«Արևային համակարգերի տեղադրումը դա միայն բիզնես չէ, այն մի հսկայական էկոհամակարգ է, որտեղ իրենց մեծ դերակատարություն ունեն տեղադրմանը և սպասարկմանը առնչվող յուրաքանչյուր դետալ` այդ թվում արևային վահանակները: Longi-ընկերության հետ համագործակցությունը կարևորառաջընթաց է մեզ համար: Մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում մենք ունենք որակյալ արևային վահանակներ ներկրված անմիջապես արտադրողից: Մեր գործընկերների օգնությամբ ստանում ենք ոլորտում առկա նորամուծությունները, որից շահում է բացառապես մեր հաճախորդը»,-նշել է Sunhit ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը:
Sunhit ընկերությունը արդեն սկսել է հաճախորդների արևային համակարգերում տեղադրել Longi ընկերության Hi-Mo 5 և bifacial տեխնոլոգիաներով հագեցված մոնոկրիստալ արտադրանքը: Longi ընկերության արևային վահանակները համարվում են աշխարհի լավագույն Top 10 արտադանքներից մեկը:
Տեխնոլգիապես հագեցած այս վահանակների միջոցով հնարավորություն է ստեղծվում ավելի օպտիմալ կիրառել արևի ճառագայթները: Սա իր հերթին բարձրացնում է էլեկտրականության արտադրողականությունը:
«Sunhit-ը մեզ համար կարևոր գործընկեր է: Մեր մասնագետները ուսումնասիրել են ընկերության կողմից տեղադրված արևային համակարգերը և համոզվել են, որ դրանք տեղադրվում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Մեր գործընկերությունը միտում ունի ավելի խորացնելու և այն հասցնելու ստրատեգիական համագործակցության մակարդակի», -նշել է Longi ընկերության պաշտոնը և անունը:
Այս համագործակցության արդյուքում, Հայաստանի սպառողների արևային համակարգերը զինված կլինեն հզոր, բարձր արտադրողականությամբ արևային վահանակներով: Բացի դրանից Sunhit ընկերությունը Longi-ի պաշտոնական կայքում հանդես է գալիս, որ հայաստանյան միակ գործընկեր: Սա հնարավորություն է տալիս նաև գործարարներին ավելի մատչելի ու որակյալ արտադրանք ձեռքբերել:
***
«Սան-հիթ» ընկերությունը հիմնադրվել է 2024-ին և իր շուրջն է հավաքել ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ ապահովելով Հայաստանի տնտեսական առաջընթացը:
Ընկերությունը առաջարկում է համաշխարհային տաս լավագույն արևային վահանակներ արտադրող ընկերությունների ցանկում ընդգրկված Longi և Goodwe արևային վահանակներ և փոխակերպիչներ: Մինչ օրս արդեն տեղադրվել ավելի քան 1 ՄՎտ արտադրողականություն ապահովող արևային կայաններ:
***
Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Լի Չժենգուոյի կողմից որպես Xi ‘ an LONGi Silicon Materials Corporation, որի կենտրոնակայանը գտնվում է Շենսի նահանգի Սիան քաղաքում։ 2017-ի ընկերությունը փոխեց իր անունը LONGi Green Energy Technology Co Ltd.
LONGi-ն մոնոկրիստալային սիլիցիումի թիթեղների աշխարհի խոշորագույն արտադրողն է և ցուցակված է Շանհայի ֆոնդային բորսայում: