Մեր մասնագետների անվճար խորհրդատվության շնորհիվ այցելուն ամբողջական պատկերացում է ստանում արևային կայանի տեղադրման գործընթացից։ «Սանհիթ»-ի խորհրդատուները կներկայացնեն ձեռքբերման պայմանները՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնք առաջարկում են շահավետ լուծումներ կանաչ էներգիային անցման համար։
Չափագրում
Մեր ընկերության աշխատակիցները նախապես պայմանավորված ժամին կայցելեն ձեր շինության տարածք, կիրականացնեն դրոնով նկարահանում, որի ընթացքում հավաքագրած տվյալները կփոխանցեն նախագծման բաժին:
Չափագրումն իրականացվում է անվճար:
Նախագծում
Չափագրման արդյունքում ստացված տեղեկությոննները փոխանցվում են նախագծման բաժին, որտեղ համակարգչային հատուկ ծրագրով պատրաստվում է ձեր կայանի ապագա պատկերը։
Նախագծումն իրականացնում ենք անվճար:
Չափագրումն իրականացվում է անվճար:
Տեղադրում
Կայանը տեղադրվում է տանիքին կամ գետնին՝ ըստ տարածքի ու տեխնիկական պահանջների։ Տեղադրման փուլում ստուգվում է տանիքի ամրությունը, մոնտաժվում են վահանակները և միացվում փոխակերպիչին։ Վերջում «Սանհիթ»-ը կարգավորում է փաստաթղթերը ՀԷՑ-ի հետ՝ ապահովելով անխափան շահագործում։
Չափագրումն իրականացվում է անվճար:
ՖՎ վահանակների վաճառք
«Սանհիթ» ընկերությունը զբաղվում է ոչ միայն ՖՎ կայանների տեղադրմամբ, այլ նաև ներկրում է Longi և Canadian Solar արևային վահանակներ արտադրող ընկերությունների արտադրանքը և կազմակերպում դրանց մանրածախ ու մեծածախ վաճառքը: «Սանհիթ»-ում շահեկան պայմաններով կարելի է ձեռք բերել նաև վահանակներ:
Փոխակերպիչների վաճառք
«Սանհիթ» ընկերությունը զբաղվում է նաև առաջատար արտադրողների փոխակերպիչների վաճառքով:
Համաշխարհային հայտնի GOODWEE ընկերության փոխակերպիչները երկար տարիներ կծառայեն ու կապահովեն ֆոտովոլտային կայանի անխափան աշխատանքը:
Կայանների խնամք
Արևային ֆոտովոլտային կայանների խնամք
Արևային վահանակները նույնպես պահանջում են խնամք։ Խորհուրդ ենք տալիս վահանակների լվացումն իրականացնել տարեկան երկու անգամ, որպեսզի վահանակները կարողանան լավագույնս կլանել արև ճառագայթները: Միջինում վահանակների արտադրողականությունը 7–9%-ով բարձրանում է։
Կայանի մոնիթորինգ և սպասարկում
Արևային ՖՎ կայանների աշխատանքի մոնիթորինգը կատարվում է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որն ուղիղ կապի մեջ է Ձեր արևային կայանի հետ։ Արևային կայանի աշխատանքի ցանկացած տատանման կամ խափանաման դեպքում ծրագիրն ազդանաշան է տալիս, որի արդյունքում ընկերության աշխատակիցը տեղեկանում է խնդրի մասին և տեխնիկական մասնագետների օգնությամբ, սեղմ ժամկետում, վերացնում թերացումները:
ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՉ
Մի քանի քայլ, և մենք կհաշվարկենք ձեզ անհևաժեշտ կայանի հզորությունը